ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Բրիտանիան պատրաստ է հազարավոր սիրիացի փախստականների ընդունել

Բրիտանիան պատրաստ է հազարավոր սիրիացի փախստականների ընդունել
04.09.2015 | 21:45

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է «հազարավոր» սիրիացի փախստականների ընդունել, որ այժմ բնակվում են ՄԱԿ-ի փախստականների ճամբարներում: Daily Mail-ը գրում է, որ ՄԱԿ-ն առաջարկել է Մեծ Բրիտանիային 4000 սիրիացի փախստականի ընդունել, սակայն Լոնդոնը պնդում է, որ թվերի մասին վերջնական որոշում չի կայացվել: Վարչապետի խոսքով` Բրիտանիան կգործի մտքով և սրտով: Ճգնաժամի լուծման համար Բրիտանիան պատրաստ է ևս 100 մլն ֆունտ ստեռլինգ հատկացնել:

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ