Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կամերային ստեղծագործությունների երեկո

Կամերային ստեղծագործությունների երեկո
07.09.2015 | 15:21

«Գաֆէսճեան» դասական երաժշտության համերգաշարը ներկայացնում է Ժիրայր Շահրիմանյանի կամերային ստեղծագործությունները: Երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 16-ին «Գաֆէսճեանի» Հատուկ միջոցառումների սրահում: Ելույթ կունենան ջութակահար Գոհար Պապոյանը, թավջութակահար Սերգեյ Կոսեմյանը, դաշնակահար Ժիրայր Շահրիմանյանը: Ժիրայր Շահրիմանյանը միջազգային և հանրապետական բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: Ստեղծագործում է սիմֆոնիկ, կամերային, խմբերգային և վոկալ ժանրերում: Հեղինակ է ավելի քան 50 ստեղծագործությունների, որոնք հնչում են ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Հոլանդիայում և այլուր: Ստեղծագործությունները հրատարակվում են Հոլանդիայում, Իտալիայում, Հայաստանում, ԱՄՆ-ում, մասնավորապես «Amalgam Publishing» հրատարակչությունում, որի մշտական անդամ է 2014-ից:

Դիտվել է՝ 923

Մեկնաբանություններ