Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգ` Հռոմում

«Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգ` Հռոմում
11.09.2015 | 12:23

Սեպտեմբերի 5-ին Հռոմում «ԼաՍկալայի» ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես եկավ «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգով `նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Համերգը կազմակերպել էր «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանավորությամբ և Իտալիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
Նվագախումբը ղեկավարում էր բրիտանացի հայտնի դիրիժոր Դանիել Հարդինգը: Համերգը կայացավ իտալացի աշխարհահռչակ ճարտարապետ Ռենցո Պիանոյի նախագծով կառուցված Հռոմի երաժշտական աուդիտորիում համալիրի ՝Սինոպոլի դահլիճում:
Համերգի ժամանակ հնչեցին Արամ Խաչատրյանի, Բեթհովենի և Դվորժակի ստեղծագործությունները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը՝ կարևորելով երաժշտության դերը համամարդկային արժեքների համախմբման գործում՝ նշելով, որ «չկա ավելի համամարդկային լեզու, քան երաժշտությունը, որի միջոցով հնարավոր լինի դիպչել մարդկանց հոգիներին և նրանց պատմել մարդկության դեմ ուղղված այնպիսի հանցագործության մասին, ինչպիսին ցեղասպանությունն է»: Դեսպանը հավելեց, որ մեր օրերում Միջին Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ զանգվածային հալածանքների դեպքերը վկայում են, որ ցեղասպանության թեման այսօր ևս արդիական է:
Համերգին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Իտալիայի մշակութային և հասարակական գործիչներ, Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ և լրագրողներ:
Միջոցառումը լուսաբանվեց իտալական առաջատար մամուլի և հանրային հեռուստատեսության կողմից:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ