Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աշխարհի գավաթ. Արոնյանը վստահորեն առաջ է շարժվում

Աշխարհի գավաթ. Արոնյանը վստահորեն առաջ է շարժվում
13.09.2015 | 10:42

Սեպտեմբերի 12-ին Բաքվում մեկնարկել են շախմատի աշխարհի գավաթի 1/64 եզրափակչի երկրորդ պարտիաները։ Լևոն Արոնյանը սևերով պարտության է մատնել լյուքսեմբուրգցի Միքայել Վիդենկելերին։ Արոնյանը դուրս է եկել հաջորդ փուլ, որտեղ կմրցի Խիսմատուլին (Ռուսաստան) - Արեշչենկո (ՈՒկրաինա) զույգի հաղթողի հետ։ Երկրորդ շրջանի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 14-16-ին։

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ