Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Դարձավ ամենաերիտասարդ ռեկորդակիրը

Դարձավ ամենաերիտասարդ ռեկորդակիրը
18.09.2015 | 01:37

Իտալական «Ռոմայի» հետ «Բարսելոնի» արտագնա խաղը (1:1) Լիոնել Մեսիի համար հարյուրերորդն էր Չեմպիոնների լիգայի առաջնություններում: Արգենտինացին դարձավ այս սահմանագիծը հաղթահարած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Հանդիպման օրը Մեսին 28 տարեկան 80 օրական էր: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Մանչեստր Յունայթեդի» հարձակվող ՈՒեյն Ռունիին, ով բնագիծը հաղթահարելիս եղել է 28 տարեկան 239 օրական: Նշենք նաև, որ արգենտինացին Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում նորամուտը նշել է տասնմեկ տարի առաջ։ Այս ընթացքում նա դարձել է 77 գոլի, 22 գոլային փոխանցման հեղինակ, չորս անգամ հռչակվել մրցաշարի չեմպիոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ