Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հովհաննես Զարդարյանի «Գաղթ» խորագիրը կրող ցուցահանդեսը

Հովհաննես Զարդարյանի «Գաղթ» խորագիրը կրող ցուցահանդեսը
23.09.2015 | 10:32

Հայաստանի ազգային պատկերասրահում «Հայոց մեծ ցեղասպանության 100-րդ տարելիցի» շրջանակներում սեպտեմբերի 24-ին կբացվի հայ նշանավոր գեղանկարի պատմության դասական ներկայացուցիչներից մեկի` Հովհաննես Զարդարյանի (1918-1992) «Գաղթ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Կներկայացվեն ավելի քան վաթսուն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ (ընտանիքի հավաքածու):

Զարդարյանն ապրել և ստեղծագործել է մինչև 1992 թ.` ստեղծագործական կյանքին զուգահեռ կրթելով նկարիչների սերունդներ: Նրա աշխատանքները պահպանվում են աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում և, իհարկե, Ազգային պատկերասրահի հավաքածուում: Սակայն թե' թեմատիկ, թե' գեղարվեստական առումով այս շարքն առանձնանում է մինչ այդ մեզ հայտնի գործերից: Սույն ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս վերանայելու, վերաարժևորելու նկարչի գեղարվեստական ժառանգությունը:
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ