Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բրիտանիայի գանձարանի կանցլերը մտադիր է Իրան այցելել

Բրիտանիայի գանձարանի կանցլերը մտադիր է Իրան այցելել
26.09.2015 | 15:31

Մեծ Բրիտանիայի գանձարանի կանցլեր Ջորջ Օսբորնը մտադիր է հաջորդ տարի Իրան այցելել՝ կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչների և գործարարների պատվիրակության հետ՝ ուսումնասիրելու համագործակցության հնարավորությունները։ «Այն պայմանով, որ Իրանը կհետևի միջուկային գործարքին, ես կարծում եմ, որ կլինի աճող պոտենցիալ Իրանի հետ բիզնեսը կարգավորելու համար։ Հաջորդ տարի ես կցանկանայի գլխավորել մեծ և առևտրային պատվիրակություն Իրանում»,- ասել է գանձարանի կանցլերը։

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ