Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մեկնարկում է «Վերադարձի» փառատոնը

Մեկնարկում է «Վերադարձի» փառատոնը
04.10.2015 | 11:49

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ, հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ին ներկայացնում է «Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնը` նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: «Վերադարձի» փառատոնը կոչ է, արդի հայաստանյան հասարակությունից և իրականությունից բխող ազդակ, որն ուղղված է աշխարհասփյուռ բոլոր հայերին: Գեղարվեստական առումով փառատոնի անցկացումը նպատակ ունի մեկ մասշտաբային ծրագրի շրջագծում հայաստանյան ունկնդրին ներկայացնելու բարձրակարգ երաժիշտների կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները, ինչպես նաև մեկ անգամ ևս բարձրաձայնելու Հայաստանում դասական արվեստի և մշակույթի զարգացման խնդիրները: Փառատոնի հիմնադիրներն են «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը և «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը:

Փառատոնի շրջանակներում ընդգրկված են հայ և օտարազգի երաժիշտներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից:
Փառատոնի 5 համերգների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն դասական երաժշտության տարբեր ուղղություններ և ժամանակաշրջաններ ընդգրկող ստեղծագործություններ:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ