Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Կոմիտաս» պատկերագրքի շնորհանդեսը

«Կոմիտաս» պատկերագրքի շնորհանդեսը
07.10.2015 | 12:18

Հոկտեմբերի 7-ին ժամը 18։00-ին, Կոմիտասի անվան թանգարան- ինստիտուտում տեղի կունենա «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ տպագրված Ղազար Միրզոյանի և Անահիտ Մխիթարյանի հեղինակած «Կոմիտաս» պատկերագրքի շնորհանդեսը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գրքի առաջին հատվածում տեղ են գտել դասական նկարիչների ստեղծագործություններ և ժամանակակից այն նկարիչների ստեղծագործությունները, որոնք ցուցադրվել են Կոմիտասին նվիրված ցուցահանդես-նվիրատվության ժամանակ։ Երկրորդ մասում զետեղված է Կոմիտասի կենսագրությունը՝ 1869 թ. սեպտեմբերի 26-ից մինչև 1914 թվականը ներառյալ։ Կենսագրական տվյալները համալրված են լուսանկարներով։ Պատկերագրքում զետեղված է նաև Կոմիտասին նվիրված գրականության ¥գիտական աշխատություններ, հոդվածներ, հուշագրություններ, գեղարվեստական երկեր¤ ցանկ՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։

Պատկերագրքի շնորհանդեսի միջոցառման ժամանակ առաջին անգամ կհնչի նաև Կոմիտասի բանաստեղծություններից մեկի հիման վրա գրված երգ։
Միջոցառումը կսկսվի Կոմիտասի շիրմին այցելությամբ։

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ