Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Համերգ` նվիրված մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին

Համերգ` նվիրված մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին
08.10.2015 | 15:36

Կոմիտաս թանգարան-ինստիտուտում յուրաքանչյուր երեքշաբթի շարունակվում են համերգային ծրագրերը:

Հոկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա կամերային երաժշտության համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին: Վերջինիս, ինչպես նաև Էդգար Հովհաննիսյանի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Հենրիկ Վենյավսկու ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան Աննա Մարգարյանը, Անի Արաբյանը (ջութակ), Գոռ Հովհաննիսյանը, Արփինե Մարկոսյանը (ալտ), Արմինե Պետրոսյանը (թավջութակ), Տաթևիկ Մարտիրոսյանը (դաշնամուր):
Համերգի մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ