Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Որևէ բան փոխել հնարավոր չէ

Որևէ բան փոխել հնարավոր չէ
13.11.2015 | 11:42

Ժամանակին նկատելով Լիոնել Մեսիի անուրանալի ֆուտբոլային տաղանդը՝ «Բարսելոնը» կարողացավ ժամանակին նրան իրենով անել ու ոչ միայն չսխալվեց, այլև այդ հեռատեսությունից ահռելի օգուտներ է քաղում: Բնականաբար հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ այդ նույնը չկարողացավ անել Իսպանիայի ազգային ընտրանին: Այս հարցի պատասխանը հնչել է Վիսենտե դել Բոսկեի շուրթերից: Ահա թե ինչ է ասել հավաքականի գլխավոր մարզիչը. «Նման փորձ եղել է, բայց նա որոշել էր ելույթ ունենալ այն երկրի հավաքականում, որտեղ ծնվել է: Նրա որոշումն անբեկանելի էր: Այդպես է ստացվել, որևէ բան փոխել հնարավոր չէ»:
Տեղեկացնենք, որ Մեսին Արգենտինայից Իսպանիա է տեղափոխվել 2000 թվականին: Արգենտինայի պատանեկան հավաքականից նա հրավեր է ստացել 2004-ին, իսկ արդեն մեկ տարի անց՝ երկրի ազգային ընտրանուց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ