Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Բրոնզե մեդալով

Բրոնզե մեդալով
13.11.2015 | 11:49

Հունաստանում ավարտված շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրած Հայկ Մարտիրոսյանը 11 հնարավորից հավաքել է 8,5 միավոր, կիսել 2-4-րդ տեղերն ու լրացուցիչ գործակիցների հաշվարկով արժանացել բրոնզե մեդալի (մինչև 16 տարեկանների առաջնություն): Տեղեկացնենք, որ մեր այս պատանյակն արդեն տևական ժամանակ հաջող է հանդես գալիս համաշխարհային ստուգատեսներում: Բավական է վկայել, որ նա մինչև 12 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:
Աշխարհի այս առաջնությանը մեր հանրապետությունը ներկայացված է եղել տարբեր տարիքային խմբերի 27 մասնակցով: Ինչ վերաբերում է մյուս մասնակիցներին, ճնշող առավելություն են ունեցել Հնդկաստանի պատվիրակները: Նրանք տեր են դարձել 11 մեդալի, որից 5-ն ամենաբարձր հարգի է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ