Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում

Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում
26.01.2016 | 12:09

Հունվարի 25-ի երեկոյան վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Համապատասխան բոլոր մեքենասարքավորումները, աղցան մեքենաները ձյան շերտից մաքրել և աղի ու ավազի խառնուրդով մշակել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները: Աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, և առավոտյան մայրաքաղաքի բոլոր փողոցները եղել են լիովին երթևեկելի: Ձնամաքրման և փողոցների ու մայթերի աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են և կընթանան ողջ օրվա ընթացքում: Զուգահեռ կմաքրվեն բակային տարածքները, հետիոտնային ստորգետնյա և վերգետնյա անցումները: Գործընթացում քաղաքապետարանի և սանմաքրման ձեռնարկությունների համապատասխան կառույցների հետ միասին ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի օպերատիվ շտաբի և կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները:

Դիտվել է՝ 599

Մեկնաբանություններ