Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երբ երաժշտության լիակատար ցնծությունը հատում է աշխարհագրական, մշակութային և լեզվական պատնեշները

Երբ երաժշտության լիակատար ցնծությունը հատում է աշխարհագրական, մշակութային և լեզվական պատնեշները
15.02.2016 | 16:48

«Դժվար է չսիրելը 91-ամյա մարդու, որ կենդանի կատարմամբ է հանդես գալիս բեմում։ Եթե մաեստրոն ֆրանսահայ երգիչ-երգահան Շառլ Ազնավուրն է, որ հայտնի է որպես Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա, երաժշտության լիակատար ցնծությունը հատում է աշխարհագրական, մշակութային և լեզվական պատնեշները»,- գրում է Al Arabiya-ի կայքը՝ անդրադառնալով Դուբայում Ազնավուրի ուրբաթօրյա համերգին, որի ժամանակ հնչել են իտալերեն, իսպաներեն, ռուսերեն և, իհարկե, ֆրանսերեն երգեր։ «Ավելի լավ կլիներ, եթե թարգմանիչ ունենայիք Ձեր կողքին»,- կատակել է Ազնավուրը։ Այնուհանդերձ բազմությունը երգում էր, բարձրաձայն ցնծում, ոմանք նույնիսկ ավարտին արտասվում էին։ Համերգն ավարտվել է հոտնկայս ծափողջույններով, որը տևել է մի քանի րոպե։ Ինչպես և սպասվում էր, մեծ թվով ֆրանկոֆոններ էին եկել՝ այդ թվում՝ հարևան երկրներից։ Երիտասարդ աֆրիկացի ձեռնարկատիրոջ խոսքով՝ նա տարիներ է սպասել Դուբայում Ազնավուրի համերգին։ 1988-ին CNN-ի ևTime Online-ի քվեարկության արդյունքում Ազնավուրը ճանաչվել էր «դարի արվեստի գործիչ»՝ առաջ անցնելով Էլվիս Փրեսլիից և Բոբ Դիլանից։ Համերգն ավարտվել է Emmenez Moi (Վերցրու ինձ) երգով։ Երեկոյի ընթաքում երկու անգամ երգիչն անդրադարձել է ներգաղթյալների խնդրին՝ մնալով ապաքաղաքական, ինչը հեշտ չէ իր տարիքի մարդու համար, որ տեսել է աշխարհի փոփոխվելը, սակայն նույնն է մնացել։ Սոցցանցերը եռում են Ազնավուրի համերգի արձագանքներով, լուսանկարներով ու տեսանյութերով՝ որքան նրա ձայնի, այնքան էլ ոգու համար։ #aznavourgroupies ամենից շատ շրջանառվող հեշթեգն է։ Պատճառներ կան, թե ինչու է Ազնավուրը վաճառել ավելի քան 100 մլն ձայնագրություն, գրել ավելի քան 1200 երգ, որ երգվում են 8 լեզվով, և հայտնվել ավելի քան 80 ֆիլմերում։

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ