Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՈՒմբերտո Էկո. Մարդիկ շատ արագ հոգնում են պարզ իրողություններից

ՈՒմբերտո Էկո. Մարդիկ շատ արագ հոգնում են պարզ իրողություններից
23.02.2016 | 14:25

ՈՒմբերտո Էկոն սիրում էր ասել, որ գրելն իր ժամանակավոր աշխատանքն է՝
«Ես փիլիսոփա եմ, պատմվածքներ գրում եմ միայն հանգստյան օրերին»: Նրա վեպերը իրադարձություն էին ընթերցողների համար:


1. Խոսելով անհայտի մասին՝ իրական ես դարձնում:
2. Երբ բավարարվում եք կանոններին հետևելով, կորչում է սրությունն ու ոգևորությունը:
3. Շատերը ծնվում են ոչ իրենց աստղի տակ, և մարդավարի ապրելու միակ եղանակը ամեն օր հորոսկոպն ուղղելով սկսելն է:
4. Ամեն մարդ բողոքում է իր պայմաններից: Ով ինչ ունի, դրանից էլ բողոքում է:
5. Ոչինչ այնքան չի քաջալերում վախկոտին, որքան ուրիշի վախկոտությունը:
6. Փորձը ցույց է տալիս, որ ոչնչի մասին չզղջացող մարդը ավելի լավը դառնալու ցանկություն չի ունենում:
7. Ոչինչ այնքան խորհելու տեղիք չի տալիս, որքան անհեթեթությունը:
8. ՈՒրիշի հիմարությունը երբեք չի նվազեցնի քոնը:
9. Մարդիկ չեն սիրում նրանց, ովքեր ստում են մանրուքներում, սակայն աստվածացնում են պոետներին, որ ստում են ամենակարևորի մասին:
10. Կրթված լինել դեռ չի նշանակում խելացի լինել:
11. Բնությունը գծային չէ, բնությունն անտարբեր է ժամանակի նկատմամբ: Ժամանակն ստեղծել է Արևմուտքը:
12. Մարդիկ շատ արագ հոգնում են պարզ իրողություններից:
13. Լուռ ու համեստ եղեք, քանի դեռ չի եկել խոսելու ժամանակը, բայց երբ սկսեք խոսել, խոսեք վստահ և հպարտ:
14. Երբեմն բավական է մի քանի անիմաստ բառեր ասել` պատմության մեջ մտնելու համար:
15. Անհրաժեշտ է՝ հեղինակը մահանա, որ ընթերցողն իր համար բացահայտի ճշմարտությունը:

Դիտվել է՝ 1440

Մեկնաբանություններ