-
10.10.2020|
20:27
«Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը և հույս է հայտնում, որ հետագայում բանակցությունների միջոցով առաջընթաց կգրանցվի հակամարտության կարգավորման հարցում և կհաստատվի ամուր խաղաղություն, որը կնպաստի տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
-
10.10.2020|
20:25
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը Լեռնային Ղարաբաղի շուրջը իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է արել "BIDEN HARRIS" քարոզարշավի պաշոնական կայքէջում. «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկմամբ և կոչ եմ անում շտապ լիցքաթափել, վերականգնել հրադադարը և վերսկսել բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
-
10.10.2020|
20:23
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիային մեղադրել է ղարաբաղյան հակամարտության հարցում կողմնակալ դիրքորոշում ունենալու մեջ՝ Բաքվում ասուլիսում նա պնդել է, թե Ֆրանսիան խախտել է չեզոքության սկզբունքը։
-
10.10.2020|
20:20
«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ», - գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
-
10.10.2020|
20:19
«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մարդասիրական հրադադարը և կոչ անում երկու կողմին հարգել տվյալ հրադադարն ու խուսափել հետագա զոհերից», - ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարությունում:
-
10.10.2020|
20:18
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերյալ: Արցախի արտաքին գերատեսչությունը խստագույնս դատապարտում է մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների «Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը»։
-
10.10.2020|
20:17
ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և ԱԳ նախարար Էդի Ռաման ողջունել է մոսկովյան բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու համաձայնությունը:
-
10.10.2020|
20:16
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր նախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ միջնորդելու և հրադադարի հասնելու համար, և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
-
10.10.2020|
13:04
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
-
10.10.2020|
13:03
Հաշվի առնելով Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասում պատերազմին` անպատասխանատվություն է Անկարային գերմանական զենքի մատակարարումը շարունակելը՝ հայտարարել է Գերմանիայի Բունդեստագի Ձախերի խմբակցությունը:
: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am