Stratfor վերլուծական ընկերությունը հոդված է հրապարակել Ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումների վերաբերյալ: Փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա շաբաթներին Լեռնային Ղարաբաղի շուրջ դիվանագիտական ջանքերի մակարդակը «սովորականից բարձր կլինի»:
ԼՂՀ ՊՆ-ից հայտնել են, որ հակառակորդը ոչ միայն իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը, այլև, սովորության համաձայն, փորձում է իրադարձությունները գլխիվայր ներկայացնելով` ղարաբաղյան կողմին մեղադրել իրենց բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ:
Հայաստանն ապրում է նոր իրավիճակում, նոր ժամանակացույցով: Հայաստանն ու Ղարաբաղը այս պահին փորձում են թշնամուն խաղաղություն պարտադրել: ՈՒ մինչ հայոց բանակը սահմանում զբաղված է կենաց-մահու պայքար մղելով, հայաստանյան ներքին «ֆրոնտում» ահավոր ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում:
Քառօրյա պատերազմի հետևանքների մասին դեռ շատ կխոսվի, ու արդարացի մեղադրանքներ կհնչեն: Իշխանությունը, ի թիվս այլ հարցերի, նաև պետք է հասկանա, որ ոչ միայն ներսում, այլև դրսում վստահության խնդիր ունի:
Քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ տեղեկատվական պատերազմի դաշտում, առանց երկբայելու պետք է ասել` ՀՀ ՊՆ տեղեկատվական կենտրոնը, նրա ղեկավարը օպերատիվ, մասնագիտական պատշաճ մակարդակով կարողացան «նույնական» «մաստեր կլաս» տալ` մեր զինվորներին համահավասար ու արժանի, որոնք կռվում էին բուն մարտի դաշտում, պահում հող հայրենին ու նաև… զոհվում նրա համար:
Ապրիլյան չորսօրյա պատերազմը, յուրահատուկ կատալիզատոր լինելով հայաստանյան ներքաղաքական, արտաքին քաղաքական և հասարակական գործընթացների համար, բավականին լուրջ խթան հանդիսացավ երկրի արտաքին քաղաքական վեկտորի շուրջ նոր թափով քննարկումներ ծավալելու համար:
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ողբերգականությունն ու Հայաստանում որոշակի ուժերի սանձազերծած «հակալավրովյան» կամպանիան տարածաշրջանի հանրությունից ժամանակավորապես վանեցին անդրկովկասյան արտաքին քաղաքականության մի կարևորագույն բաղկացուցիչ:
Ապրիլի 28-ի օրվա ընթացքում պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է ժամը 20:00-ի սահմաններում:Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...