ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Հրադադար կլինի. Ալիևը հայտարարություն է արել

Հրադադար կլինի. Ալիևը հայտարարություն է արել
05.04.2016 | 14:56

ArmLur.am-ի տեղեկություններով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է հրադադար կնքել և այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել իր ենթակաների մոտ: Ալիևն արդեն հրադադարի տեքստն է պատրաստում: Հավելենք, որ այդ մասին Ալիևը հայտարարել է զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ: Նրա այդ հայտարարությունը հիմա քննարկում են Արցախում և Հայաստանում: Թե ինչ պատասխան կտան, պարզ կլինի առաջիկայում: Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմանային բոլոր ուղղություններում թշնամու կողմից ձեռնարկած ագրեսիվ հարձակողական գործողություններն արդեն մի քանի ժամ է պասիվ բնույթ են ստացել: Ըստ այդ տեղեկությունների` արդեն մի քանի ժամ է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում: Հավելենք, որ այս առնչությամբ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը գրել է. «Նոր Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է հրադադարի: Պարզվեց որ ոչ «Սմերչն» , ոչ «Սոլնցեպյոկը», ոչ «Բուրատինոն», ոչ էլ ԻՊԻԼ-ն ու Թուրքիայի հատուկ ջոկատայիններն են հարց լուծում»:



Դիտվել է՝ 5001

Մեկնաբանություններ