Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
08.04.2016 | 01:17

...թե մինչ ՀՀ դատախազը, ՄԻՊ-ը Ղարաբաղում են և նախապատրաստում են Ադրբեջանի միջազգային հանցագործությունների իրավական փաթեթը, հայոց խորհրդարանում արդարադատության գերատեսչության ղեկավարը, ով անգամ Ընտրական օրենսգրքի հետ կապված հիմնական նյուզմեյքեր չէ, և այդ գործը կառավարությունը, հակառակ նախագահի համապատասխան հրամանագրի, դրել էր Դավիթ Հարությունյանի փխրուն ուսերի վրա, նախորդ օրը կարծիք հայտնվեց օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանի «մասով»։ Ասում են նաև, թե բոլորը հասկացել են, որ էս խառը օրերին անտեսված թեման պտտահողմի ենթարկելն ու լսելի դարձնելը «վիզ պետք» էին ոմանց:

Դիտվել է՝ 5526

Մեկնաբանություններ