Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
17.04.2016 | 12:21

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ծանրամարտի Եվրոպայի առաջնության +105 կգ քաշային կարգի «A» ենթախմբում Հայաստանը ներկայացնող Գոռ Մինասյանին հաջողվել է նվաճել Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը՝ երկամարտի ընդհանուր 442 կիլոգրամ (205+237) արդյունքով: Հայաստանի 21-ամյա ներկայացուցչի գլխավոր մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն էր, նա երկամարտի ընդհանուր 463 կիլոգրամ (212+251)՝ Եվրոպայի առաջնությունների համար ռեկորդային արդյունքով դարձել է առաջնության հաղթողը: Ֆյորդեում Եվրոպայի ծանրամարտի առաջնությունն այս քաշային կարգով ավարտվեց: Հայաստանի կանանց հավաքականը առաջին տեղը գրավեց նվաճած մեդալների հաշվարկով, տղամարդկանց հավաքականը երկրորդն է: Կանանց և տղամարդկանց հավաքականների ընդհանուր ցուցանիշով Հայաստանը դարձավ լավագույնը ծանրամարտի 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ