Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Շավարշ Քոչարյան. Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Շավարշ Քոչարյան. Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում
30.04.2016 | 07:16

25 տարի առաջ՝ 1991-ի ապրիլի 30-ին, ազդարարվեց Ադրբեջանի՝ հայ ժողովրդի դեմ որդեգրած պետական ահաբեկչության քաղաքականության հերթական դրսեւորման մեկնարկը՝ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջանի հայ բնակչության ոչնչացումը եւ հայրենազրկումը՝ ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված «Օղակ» գործողության 25-րդ տարելիցի կապակցությամբ։


«Ադրբեջանի իշխանությունների կողմից մինչ օրս արդարացվող այդ գործողություններին կարելի է տալ միայն մեկ իրավական գնահատական՝ մարդկության դեմ հանցագործություն: «Օղակ» («Կոլցո») գործողության Ադրբեջանի զինված հրոսակախմբերի իրականացրած դաժանությունները եւ այդ գործողության մեջ խորհրդային բանակի ներգրավվածությունը համապատասխան գնահատականի են արժանացել միջազգային հանրության կողմից՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ՌԴ, ԱՄՆ օրենսդիր մարմինների եւ Եվրախորհրդարանի համապատասխան բանաձեւերում: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չհրաժարվեց հայատյացության, ռասիստական քաղաքականությունից, ինչի վերջին վկայությունն են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան եւ դրան ուղեկցող վայրագրությունները: Ադրբեջանի իշխանությունները իրենց ի սկզբանե որդեգրած ուժային քաղաքանությամբ, հայատյացությամբ եւ ահաբեկչական կազմավորումներին բնորոշ դաժանություններով ապացուցեցին, թե ինչու ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- նշել է նա:

Դիտվել է՝ 2525

Մեկնաբանություններ