Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ֆուտզալի աղջիկների առաջնությունում հաղթել է մանկավարժական համալսարանի թիմը

Ֆուտզալի աղջիկների առաջնությունում հաղթել է մանկավարժական համալսարանի թիմը
07.05.2016 | 11:45

Մայիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ 17-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով ֆուտզալ մարզաձևի աղջիկների առաջնության վերջին տուրը։ Հաղթող է հռչակվել Հայկական պետական մանկավարժական համալսարանի աղջիկների թիմը, երկրորդ հորիզոնականում էր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, իսկ երրորդ տեղում՝ առաջին անգամ ուսանողական մարզական խաղերի աղջիկների ֆուտզալի առաջնությանը մասնակցող Վանաձորի պետական համալսարանի թիմը։

Նշենք, որ Հայկական պետական մանկավարժականն համալսարանի աղջիկները երկրորդ տարին անընդմեջ են դառնում ուսանողական խաղերի ֆուտզալի առաջնության հաղթող։
Այս մարզաձևից մրցումներին մասնակցում էր հինգ թիմ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Հայկական պետական մանկավարժական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանների թիմերը։
Հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ Ուսանողական մարզական խաղերին 9 մարզաձևի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհի մոտ 2500 ուսանող Հայաստանից և Արցախից։

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ