Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սեյրան Օհանյանը՝ միջազգային ատյաններ դիմելու մտադրության մասին

Սեյրան Օհանյանը՝ միջազգային ատյաններ դիմելու մտադրության մասին
23.05.2016 | 22:36

Միջազգային ատյաններում Հայաստանը պետք է տանի հաղթանակ: Ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է վերաբերում «Խաղաղության ուղի» նախաձեռնությանը, որը մտադիր է քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ դիմում տալ միջազգային ատյաններում, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Հայկական կողմի նախաձեռնությունների մեջ Պաշտպանության նախարարությունը իրավապահ ոլորտի հետ մեկտեղ իր դերն ունի, համապատասխան նյութեր պատրաստել-տվել է, նշված գործընթացում իր դերակատարությունն ունենալու է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ճիշտը, ինչպես ասում են, ջրի երես դուրս գա, ճիշտը մեկը լինի»,- նշեց նախարարը: Հարցին՝ կա՞ հնարավորություն միջազգային ատյաններում հաղթանակ տանելու, Օհանյանը պատասխանեց. «Այո, մենք բոլորս լավատես պետք է լինենք, կարծում ենք, որ կա, պետք է տանել հաղթանակ»:

Դիտվել է՝ 2200

Մեկնաբանություններ