Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ծաղիկներ դրեցին արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ծաղիկներ դրեցին արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին
02.09.2016 | 23:42

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով գնացին Ստեփանակերտի հուշահամալիր:

Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրեցին արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

Դիտվել է՝ 2862

Մեկնաբանություններ