Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ինչ ուզեց՝ արեց

Ինչ ուզեց՝ արեց
14.09.2016 | 09:56

Չեմպիոնների լիգայի «Բարսելոն»-«Սելտիկ» դիմակայությունում կատալոնցիները բառացիորեն ինչ ուզեցին՝ արեցին՝ շոտլանդացիներին հարկադրելով յոթ անգամ գնդակը հանել սեփական դարպասից: Ընդ որում դրանք գոլեր էին մեկը մեկից առավել գեղեցկության: Դրանցից երեքի հեղինակը Մեսինն է, երկուսինը՝ Սուարեսը: Մեկական գոլ էլ հեղինակել են Նեյմարն ու Ինիեստան:

Սա սեփական երկրպագուից մեղքերի թողության յուօրինակ հայցում էր օրեր առաջ երկրի առաջնությունում «Ալավեսից» կրած միանգամայն անսպասելի պարտության համար: Այս, ինչպես և Չեմպիոնների լիգայի մյուս խաղերի տեսությունը տես «Իրատեսի» առաջիկա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

"thumbs/220x153/6PDZ37xuKBfe1wv5dxj3jMWjsd.jpg" alt="Էս քոթուկը կտրել չի լինի" title="Էս քոթուկը կտրել չի լինի" />
Էս քոթուկը կտրել չի լինի