Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կինը

Կինը
16.09.2016 | 10:29

Միայն բառերի վրա հիմնված սիրո տաճարը շուտ քանդվում է ու դառնում կեղտոտ բառակույտ:

Շոշափեցիր կնոջ ինքնասիրությունը, մատներիդ տակ կզգաս նրա եսասիրությունը:


Ես կորցրի քեզ հետ լինելու բախտավորությունը և գտա քեզ հետ չլինելու երջանկությունը:

Քանի դեռ կնոջը չես համբուրել, նրա բերնի գոլը չես իմանա:

Հիշի՛ր, եթե մի անգամ շնացել ես, վրադ անընդհատ հաչելու են:


Եթե կինը այրում է ձեր միջև եղած կամուրջները, նշանակում է` դրանք թղթից են եղել:


ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 3196

Մեկնաբանություններ