Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդ»

«Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդ»
16.09.2016 | 10:55

Սեպտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրաhում կբացվի «Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդ» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված անվանի գեղանկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյակին: Ցուցադրությունը նվիրվում է նաև արվեստագետի ստեղծագործ ընտանիքի անդամներին՝ Լավինիա, Զուլեյկա, Վազգեն Բաժբեուկ-Մելիքյաններին:

Կերկայացվեն շուրջ 100 ստեղծագործություններ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունից և ֆոնդերից, Բաժբեուկ-Մելիքյանների ընտանեկան և մի շարք մասնավոր հավաքածուներից:

Ցուցահանդեսի բացումը կուղեկցվի կատալոգի շնորհանդեսով, նախատեսվում է դասախոսություն` նվիրված Բաժբեուկների ընտանիքի կյանքին ու գործունեությանը, հուշ-ցերեկույթ, համերգային ծրագիր, ինտերակտիվ խաղ-էքսկուրսիա:

Դիտվել է՝ 1534

Մեկնաբանություններ