Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախյան գինու 3-րդ փառատոնին

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախյան գինու 3-րդ փառատոնին
17.09.2016 | 19:49

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է Արցախյան գինու 3-րդ փառատոնին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ գինու փառատոնի անցկացումը դարձել է ավանդական և արդեն իսկ ակնհայտ դրական ազդեցություն ունի տեղական արտադրանքի խթանման վրա:

Դիտվել է՝ 2326

Մեկնաբանություններ