Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Տոնոյանը Կասպրշիկին տեղեկացրել է շփման գծում հայ զինվորի զոհվելու մասին

Տոնոյանը Կասպրշիկին տեղեկացրել է շփման գծում հայ զինվորի զոհվելու մասին
26.09.2016 | 22:26

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ, քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Դավիթ Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 25-ին հակառակորդի արձակած գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Սևակ Խաչատրյանը:

Փոխնախարարն անթույլատրելի է համարել հրադադարի խախտման փաստը և ընդգծել, որ մահվան ելքով միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: Անջեյ Կասպրշիկը մտահոգություն է հայտնել միջադեպի և դրա հետևանքով մարդկային կորստի վերաբերյալ, խոստացել է քայլեր ձեռնարկել իրադրության հետագա ապակայունացումից խուսափելու համար:

Դիտվել է՝ 2254

Մեկնաբանություններ