Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կանաչ քարտ՝ առաջին անգամ

Կանաչ քարտ՝ առաջին անգամ
09.10.2016 | 19:30

Իտալիայի երկրորդ դիվիզիոնի «Վիրտուս Էստելա»-«Վիչենցա» հանդիպման ժամանակ առաջին անգամ կիրառվել է կանաչ քարտի նորամուծությունը, որն իրենից ներկայացնում է խրախուսության պես մի բան: Այն ստացել է «Վիչենցիայի» հարձակվող Քրիստիան Գալանոն, ով մոտեցել է մրցավարին ու տեղեկացրել, որ հօգուտ իրենց նշանակված անկյունայինն իրականությանը չի համապատասխանում, քանի որ գնդակը ոչ մեկին չդիպչելով է դուրս եկել դարպասային գծից:

Մրցավարը բեկանել է որոշումն ու նշանակել ազատ հարված՝ չմոռանալով գնահատել ֆուտբոլիստի ազնիվ պահվածքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ