Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հենրիխ Մխիթարյանը 100-ից 73-րդը

Հենրիխ Մխիթարյանը 100-ից 73-րդը
12.10.2016 | 14:48

Daily Mail-ը կազմել է աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ամենամյա ցուցակը, որի 73-րդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է:

«Մխիթարյանն ավելի ու ավելի լավն է դառնում: Երբ ֆուտբոլիստը խաղում է այդ մակարդակով, միշտ էլ կգտնվի ակումբ, որը մեծ գումար կվճարի նրա տրանսֆերի համար: Ժոզե Մոուրինյոն պետք է հնարավորություն տա, որ Հենրիխը վերադառնա նախորդ մրցաշրջանում ցուցադրած իր խաղի մակարդակին»,- գրում է պորտալը:

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ