Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Վահագն Վիրաբյանը

Մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Վահագն Վիրաբյանը
15.10.2016 | 22:54

Հոկտեմբերի 15-ին` ժամը 08:40-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Վահագն Գագիկի Վիրաբյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դիտվել է՝ 2526

Մեկնաբանություններ