Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՀՀ և ԼՂ ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող հարցեր

ՀՀ և ԼՂ ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող հարցեր
23.10.2016 | 12:52

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին: Նրանք Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում պայմանավորվածությունների համատեքստում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձել են երկու նախարարությունների փոխգործակցության հարցերին։

Դիտվել է՝ 1802

Մեկնաբանություններ