Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թալիշի արևելյան ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումը հրադադարի խախտումներ չի արձանագրել

Թալիշի արևելյան ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումը հրադադարի խախտումներ չի արձանագրել
10.11.2016 | 19:17

ԵԱՀԿ առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ։ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականները, ադրբեջանական կողմից՝ նաև ԳՆԱՆ անձնական օգնականը։

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր»,- ասված է հաղորդագրությունում: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ