Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Թրամփը խոստանում է երեք միլիոն անօրինական ներգաղթյալ արտաքսել

Թրամփը խոստանում է երեք միլիոն անօրինական ներգաղթյալ արտաքսել
14.11.2016 | 21:02

Դոնալդ Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երկրից արտաքսել երեք միլիոն անօրինական ներգաղթյալներին՝ նախագահ ընտրվելուց հետո առաջին ծավալուն հարցազրույցում:

CBS հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ընթացքում Թրամփը նշել է. «Քրեական անցյալ ունեցող, հանցախմբերի անդամ, թմրամիջոցների վաճառքով զբաղվող անօրինական ներգաղթյալների թիվը հասնում է երկու-երեք միլիոնի: Նրանք կարտաքսվեն ԱՄՆ-ից»:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ