Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
15.11.2016 | 00:32

...թե ցմահ դատապարտյալների վիճակը գնալով անտանելի է դառնում, իսկ պատկան մարմինները, նրանց հավաստմամբ, կատարյալ անտարբերության են մատնել իրենց։ Անգամ ծայրահեղ քայլերը՝ հացադուլը, բերան կարելը, երակներ կտրելը համարվում են սովորական դեպքեր։ Ասում են նաև, թե երկու օր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի ինֆարկտից մահացել է 55-ամյա Աշոտ Հովհաննիսյանը, որն արդեն տասը-տասներկու տարի անցկացրել էր բանտում։ «Մի ցմահ դատապարտյալ էլ մահապատժի ենթարկվեց»,- փոխանցեցին նրա բախտակիցները, շեշտելով, թե Հայաստանում բոլոր ցմահ դատապարտվածներին այդ ճակատագիրն է սպասում։

Դիտվել է՝ 7076

Մեկնաբանություններ