Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ընդդիմադիրները Սահմանադրական դատարան են դիմել Գյումրու ընտրությունները չեղարկելու պահանջով

Ընդդիմադիրները Սահմանադրական դատարան են դիմել Գյումրու ընտրությունները չեղարկելու պահանջով
17.11.2016 | 17:44

Գյումրու քաղաքապետի ընտրությունները չեղյալ ճանաչելու նպատակով ընդդիմադիր քաղաքական ուժերը կազմակերպել են ստորագրահավաք՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար։ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ բողոքարկման համար անհրաժեշտ էր 27 ստորագրություն, ստորագրահավաքին միացել է 32 պատգամավոր և դիմումն արդեն ուղարկվել է դատարան։


Հովհաննես Մարգարյանի խոսքով ՝ Գյումրու ընտրություններում ժողովրդի ընդամենը 34 քվե ստացած դաշինքը հնարավորություն ստացավ առանց որևէ գաղտնի քվեարկության նշանակել քաղաքապետ, ինչն անթույլատրելի է։ Նա ընդգծեց, որ գյումրեցիները բողոքում են՝ պնդելով, որ իրենց քվեները ըստ նպատակի չեն օգտագործվել: «Թողնենք մի կողմ բոնուսային համակարգն ու չանցած քաղաքական ուժերի այն քվեները, որոնք բաշխվել են քաղաքական ուժերի միջև և դիտարկենք միայն ժողովրդի քվեի արդյունքը, որի համաձայն՝ 34 տոկոս ստացել է մեկը, 44 տոկոսը՝ մնացյալ քաղաքական ուժերը։ Պարզ հարց է, եթե առաջին դասարանցուն հարցնես, կասի, որ 44 թիվն ավելի մեծ է, քան՝ 34-ը: Հիմա ո՞նց է ստացվում, որ 34-ը առանց ընտրության դարձել է քաղաքապետ, իսկ 44 տոկոս ստացած քաղաքական ուժերը ստիպված հրաժարվում են մանդատներ ստանալուց և բողոքարկում են»,- եզրափակեց խոսքը ՕԵԿ պատգամավորը:

Դիտվել է՝ 1969

Մեկնաբանություններ