Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո

Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո
26.11.2016 | 15:48

Դեկտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:

Համերգին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, սոպրանո Հենրիետա Հարությունովան, դաշնակահար Արթուր Ավանեսովը:
Հոբելյանական երեկոն ղեկավարելու են դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և բրիտանացի դիրիժոր` Դևիդ Դևիսը: Ծրագրի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը:


Համերգային ծրագրում կհնչեն Ստեփան Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 1, Սիմֆոնիա թիվ 3, Տաղ հրեշտակային, Սիմֆոնիա թիվ 4 ստեղծագործությունները: Ստեփան Ռոստոմյանը միջազգայնորեն ճանաչված հայ կոմպոզիտոր է, որի ստեղծագործությունները կատարվում և հեռարձակվում են աշխարհով մեկ: Նա մեր օրերի երաժշտական և հասարակական կյանքի կարևոր դերակատարներից է՝ որպես կոմպոզիտոր, դասախոս, գիտնական և հասարակական գործիչ:

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ