Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ադրբեջանն ականանետ է կիրառել Մարտակերտի ուղղությամբ

Ադրբեջանն ականանետ է կիրառել Մարտակերտի ուղղությամբ
16.12.2016 | 12:13

Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ: Ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:

Հյուսիսարևելյան (Մարտակերտ) պաշտպանական հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ): Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան կրակոցների, շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- նշված է հաղորդագրության մեջ: Այս պահի դրությամբ շփման գծում իրադրությունը հանգիստ է:

Դիտվել է՝ 2659

Մեկնաբանություններ