Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԼՂ պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել

ԼՂ պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել
29.12.2016 | 13:47

Ամանորին ընդառաջ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամկազմը:

Խորհրդակցության ընթացքում, շնորհավորելով ներկաներին գալիք Ամանորի առիթով, Մնացականյանը ըստ ուղղությունների տվել է հանձնարարականներ տոնական օրերին ծառայության հստակ կազմակերպման վերաբերյալ:

Դիտվել է՝ 2563

Մեկնաբանություններ