Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՈՒոռլիք. Նոր բախումները մատնանշում են ԼՂ բանակցային կարգավորման ուղղությամբ քայլերի կարևորությունը

ՈՒոռլիք. Նոր բախումները մատնանշում են ԼՂ բանակցային կարգավորման ուղղությամբ քայլերի կարևորությունը
30.12.2016 | 12:43

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը ցավակցություններ է հայտնել դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զոհերի ընտանիքներին: Ջեյմս ՈՒոռլիքը նշել է.

«Խորապես ցավում ենք այսօր հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զոհերի համար և ցավակցում նրանց ընտանիքներին: Այս նոր բախումները մատնանշում են բանակցային կարգավորման ուղղությամբ քայլերի կարևորությունը, ինչը կբերի տևական խաղաղության հաստատման տարածաշրջանում: Ինչպես նշել ենք նախկինում, այս հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ»,- ասել է ԱՄՆ համանախագահը։

Դիտվել է՝ 2911

Մեկնաբանություններ