Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Ձմեռային մեղեդին»` Խաչատրյանի տանը

«Ձմեռային մեղեդին»` Խաչատրյանի տանը
18.01.2017 | 13:21

Հունվարի 19-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի այս տարվա առաջին համերգը, որը կրում է «Ձմեռային մեղեդի» խորագիրը: Ելույթ կունենա Հայաստանում հայտնի և սիրված երաժիշտ, ալտահար Մաքսիմ Նովիկովը: Համերգին կմասնակցեն նաև Խաչատրյան տրիոյի երաժիշտները` Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը, Կարեն Քոչարյանը:

Երեկոյի ընթացքում առաջին անգամ կհնչեն Էլիեզեր Էլպերի (Իսրայել) և Արամ Խաչատրյանի աշակերտներից` Գ. Պելեցիսի (Լատվիա) ստեղծագործությունները, որոնք գրված են հատուկ Մ. Նովիկովի համար: Այս տարի լրանում է Գ. Պելեցիսի ծննդյան 70-ամյակը, և նրա «Ձմեռային մեղեդի» ստեղծագործության անվանումն էլ դարձել է համերգի խորագիրը:

Կոմպոզիտոր Էլիեզեր Էլպերին կժամանի Երևան համերգին մասնակցելու համար:

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ