Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կառավարությունը 43 մլն դրամ հատկացրեց սիրիացիներին մարդասիրական օգնության համար

Կառավարությունը 43 մլն դրամ հատկացրեց սիրիացիներին մարդասիրական օգնության համար
27.01.2017 | 00:14

Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանի կողմից մարդասիրական օգնության տրամադրումը կազմակերպելու նպատակով կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից Հայաստանի ԱԳՆ-ին 43,368.8 հազար դրամ հատկացնել։

Գումարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ