Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պեդրո Ալմոդովարը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին

Պեդրո Ալմոդովարը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
31.01.2017 | 22:47

Կաննի կինոփառատոնի ժյուրին այս տարի կգլխավորի աշխարհահռչակ կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: 67-ամյա կինոռեժիսորը առաջին իսպանացին է, ում նման պատիվ է ընձեռվում:

«Օսկարների», «Ոսկե գլոբուսների» և Կաննի մի շարք մրցանակների արժանացած կինոռեժիսորը հայտարարել է, թե երջանիկ է Կաննի 70-րդ հոբելյանական փառատոնի ժյուրին գլխավորել: Փառատոնը կանցկացվի մայիսի 17-28-ին:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ