Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Փետրվարին Ղարաբաղի հարցով միջնորդներն առանձին խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Փետրվարին Ղարաբաղի հարցով միջնորդներն առանձին խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
01.02.2017 | 23:20

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը փետրվարի կեսին` Մյունխենում անվտանգության կոնֆերանսին ընդառաջ ասել է ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

«ՄԽ համանախագահները պայմանավորվել են փետրվարի կեսին առանձին խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ»,- ասել է Իգոր Պոպովը: Եթե նախարարները հետաքրքրություն ցուցաբերեն, «կկազմակերպվի համատեղ հանդիպում»:

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ