Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կոնստանտին Օրբելյանը` օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Կոնստանտին Օրբելյանը` օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
04.02.2017 | 12:50

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։

Մեկ այլ հրամանով Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական։ Նախարար Ամիրյանի հրամանով՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա։ Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ