Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մամեդյարովը Մոսկվայում մերժվեց

Մամեդյարովը Մոսկվայում մերժվեց
07.03.2017 | 12:42

ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան: Այդ մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նա նշել է, որ Հայաստան այցը նախատեսված է այլ ժամանակ: Սա նոր մոտեցում է համանախագաների աշխատանքում, սակայն ավելի հավանական է, որ այս այցի ընթացքում` նրանք ոչ թե կարգավորման բովանդակային քննարկումներ են անցկացնելու, այլ ընդամենն Ադրբեջանին հորդորելու են` չխախտել հրադադարի ռեժիմը:

Երեկ ղարաբաղյան խնդիրը քննարկվել է նաև Մոսկվայում` Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Էլմար Մամեդյարովի հանդիպմանը: Ընդ, որում, այնպիսի տպավորություն էր, որ երկու դիվանագետները խոսում են տարբեր լեզուներով: Մամեդյարովի մոսկովյան այցի հիմնական մոտիվն այն էր, որ թարմացվի, այսպես կոչված, «լավրովյան պլանը»: «Ադրբեջանական կողմը սպասում է, թե երբ է Երևանն ընդունելու բանակցային սեղանին եղած առաջարկները»,-երեկ Մոսկվայում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Լավրովն, իր հերթին, դիվանագիտորեն հասկացրել է, որ առաջարկների իր փաթեթն այժմ ակտուալ կամ նույնիսկ` օրակարգային չէ: «Հայաստանը և Ադրբեջանը դեռ հեռու են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մի քանի կարևոր կետերի վերաբերյալ պայմանավորվածության հասնելուց»,-ասել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:


Այսպիսով` Մամեդյարովը Մոսկվայում, ըստ էության, մերժվել է: Ապրիլյան պատերազմը նպաստեց, որ Ռուսաստանն ավելի շրջահայաց քաղաքականություն վարի տարածաշրջանում, մասնավորապես` ԼՂ խնդրում: Սա դրական է: Մյուս կողմից` Ադրբեջանը գուցե դիմի ռազմական նոր արկածախնդրության` փորձելով ազդել համանախագահների վրա: Չնայած` այս պահին համանախագահ երկրներն ունեն հնարավորինս միասնական դիրքորոշում, ինչն Ադրբեջանի հնարավոր ավանտյուրան զրկում է «դրսի» որևէ աջակցությունից:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1611

Մեկնաբանություններ