Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Համանախագահները Բաքվում են

Համանախագահները Բաքվում են
12.03.2017 | 17:56

Մարտի 11-ին Բաքու են մեկնել Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ):
Նրանց ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ են անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ամենաբարձր մակարդակով՝ հայտարարել են միջնորդները Բաքվում հանդիպումներից հետո:


«Մենք այս առավոտ շատ կարևոր քննարկում ենք ունեցել Ադրբեջանի նախագահի հետ»,- հայտարարել է ՄԽ ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, հավելելով՝ «ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցը պետք է նշանավորվի բանակցությունների վերսկսմամբ, ոչ թե ռազմական գործողություններով: Այս հակամարտության ռազմական լուծում մենք չենք տեսնում, և այս ուղերձը նաև Հայաստանի իշխանություններին ենք փոխանցելու»:

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ