Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՀՀ ՊՆ. Անորակ վառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումներ չեն եղել, այդ թվում՝ 2016-ին

ՀՀ ՊՆ. Անորակ վառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումներ չեն եղել, այդ թվում՝ 2016-ին
14.03.2017 | 20:56

Բանակում անորակ վառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումների դեպքեր, ներառյալ 2016-ին, չեն արձանագրվել՝ ասել է ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը Զինված ուժերի համար անորակ վառելիք մատակարարելու վերաբերյալ «Ազատության» հարցմանն ի պատասխան:
«ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացի շրջանակներում ձեռք բերված վառելանյութերը մինչև պահպանման բազաներ (պահեստներ) ընդունելը՝ ՀՀ ՊՆ վառելիքի կենտրոնական լաբորատորիայի կողմից կատարվում է վառելիքի նմուշառում բոլոր ավտոմոբիլային կամ երկաթգծի ցիստեռններից, իրականացվում է վերցված նմուշների լաբորատոր հետազոտություն և դրա արդյունքով որակի համապատասխանության դեպքում տվյալ վառելիքը ընդունվում է, իսկ անհամապատասխանության դեպքում վառելիքը չի ընդունվում»,- ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության աշխատակազմի ղեկավարի գրավոր պատասխանում:


Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի շուկայում անորակ նավթամթերքի առկայության մասին՝ հավելելով. «Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:

Դիտվել է՝ 1386

Մեկնաբանություններ