Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Օրը շփման գծում

Օրը շփման գծում
09.04.2017 | 15:53

Ապրիլի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 640 կրակոց:

Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60- միլիմետրանոց ականանետ (3 արկ), հաստոցավոր հակատանկային (28 արկ) և ձեռքի հակատանկային (1 արկ) նռնականետներ: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների:

Դիտվել է՝ 2195

Մեկնաբանություններ

class="footer-right"> .